812 դիտում
09:37 23-06-2020
Ռազմավարությունը հորիզոնական ենք սարքել, որ տեսնենք, թե քաղաքականությունները ո՛ր ոլորտում լավ կարձագանքեն․ փոխնախարար․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հասկանալի է՝ այս համավարակի ազդեցությունը տնտեսության վրա լրջորեն գնահատելը դեռ վաղաժամ է։ Բայց նախնական գնահատականներ, այնուամենայնիվ, հնչում են։ Եվ աշխարհի շատ երկրներ արդեն խոսում են տնտեսության այս կամ այն առաջնահերթությունները փոխելու, ուղղությունների հնարավոր շտկումների, վերանայումների մասին։ Հայաստանը ունի՞ այդ համավարակի ազդեցության գնահատականը, հնարավո՞ր է տնտեսական ինչ-որ առաջնահերթություններ փոխվեն, երկարաժամկետ կրտվածքում ի՞նչ սպասումներ ունենք, որո՞նք են պոտենցիալ ՀՆԱ-ի վերականգնման ուղղությունները։ Այս և այլ հարցերի պատասխաններն ստանալու համար «ՀՀ»-ն հարցազրույց է անցկացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի հետ:
«Մենք տնտեսական ռազմավարություններ ունենք,- ասել է փոխնախարարը,-նախ պիտի խոսենք այն հարցից, թե արդյոք կորոնավիրուսը ազդելու է այդ ռազմավարությունների իրագործման վրա, ինչպես է ազդելու և հետո՝ ապագայում ինչ ենք ընդհանրապես տնտեսական քաղաքականության մեջ անելու։
Խոսենք առաջին մասից՝ ռազմավարություններից, օրինակ՝ արդյունաբերության։ Սրա թիրախը արտադրողականության բարձրացումն է և մեր մշակող արդյունաբերության տեխնոլոգիական արդիականացումը։ Համավարակը, իհարկե, ազդել է միջոցառումների ժամկետների տեսանկյունից՝ էքսպոներին մասնակցություն, փորձի փոխանակում ևն։ Իսկ նպատակի վրա չի ազդում։ Հաշվի առնենք՝ մենք ռազմավարությունը հենց, այսպես ասենք, հորիզոնական ենք սարքել։ Որպեսզի տեսնենք, թե քաղաքականությունները ո՛ր ոլորտում (դեղագործությունում, տեքստիլում և այլն) ավելի լավ կարձագանքեն։ Թե ո՛ր ոլորտում ավելի լավ «կդրսևորվեն» արդիականացումն ու արտադրողականության բարձրացումը, որովհետև մրցունակության տեսակետից դա է ապագան…»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
985 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»