211652_close_icon
views-count2415 դիտում article-date 16:57 23-06-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մեծապես արժևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նախագահը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին մաղթել է քաջառողջություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի շուտափույթ հաղթահարում, հետագա առաջընթաց և բարօրություն։

Նմանատիպ նյութեր