211652_close_icon
views-count1978 դիտում article-date 14:56 23-06-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով անցած տարվա մայիսին Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ծրագրերը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ վերադարձ բնականոն կյանք, հետագա առաջընթաց և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր