211652_close_icon
views-count8706 դիտում article-date 14:28 23-06-2020

Պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր պետական մարմիններից, կազմակերպություններից լուրեր եմ ստանում, որ աշխատակիցներին, պետծառայողներին հերթով կանչում են և ազատման դիմում գրել են տալիս, սակայն առանց ամիս-ամսաթվի: Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում: Իշխանությանը քննադատող նյութերի տակ ամեն լայքի, մեկնաբանության կամ կիսվելու համար իրենց քաղաքացիական կարծիքը հայտնող աշխատակցին ենթարկում են առնվազն դաստիարակչական զրույցի: Այս իշխանության համար վախը միշտ է եղել հանրությանը լռեցնելու գործիքներից մեկը, սակայն այն փաստը, որ մարդկանց ճնշելու փորձերը նոր թափ են ստանում, վկայում է կրկին մի բանի մասին՝ Նիկոլը շատ է վախենում կորցնել իշխանությունը ու այդ վախը անբուժելի է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր