5638 դիտում
09:01 24-06-2020
Իշխանության ներկայացուցիչները մինչև ուշ գիշեր փորձել են համոզել Մարուքյանին՝ չդիմել ՍԴ. «Ժողովուրդ»․
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ և բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին: Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն` եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնվամ ինտրիգը:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն և պակասում է երկու պատգամավորի ստորագրություն և դիմել են ԼՀԿ-ին: Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն և այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչև ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն` հենց այս կազմով ՍԴ-ի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ-ն տվել է իր համաձայնությունը և այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ: Սակայն նկատենք, որ մինչև նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելը իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն մեր տեղեկություններով` այդպես էլ չեն կարողացել: Սակայն ամեն ինչ ավարտված չէ և միգուցե մինչև ասուլիսը փոփոխություններ լինեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»