2081 դիտում
16:24 25-06-2020
ՀՔԱՎ միջնորդությամբ արագացվել է քաղաքացու հաշմանդամության խմբի սահմանման գործընթացն ու վերականգնվել սոցիալական նպաստի իրավունքը
Հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող Ս.Պ-ը 2020 թ. հունիսին դիմել է ՀՔԱՎ: Քաղաքացին տեղեկացրել է, որ 2019 թ. մարտի 26-ին Լոռու մարզի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (ԲՍՓՀ) սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ՝ 1 տարի ժամկետով՝ մինչև 2020 թ. մարտի 1-ը։
Վերոնշյալ ժամկետը լրանալուն պես՝ 2020 թ. մարտի 3-ին նա դիմել Լոռու մարզի թիվ 1 ԲՍՓՀ՝ վերափորձաքննության և հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Հանձնաժողովից քաղաքացուն տեղեկացրել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մարզում փորձաքննություն չի արվում: Իր գործը կուղարկվի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն: Նոր փորձաքննության մասին կտեղեկացվի հեռախոսազանգով։ Քաղաքացին 4 ամիս սպասել է վերափորձաքննությանը, որից հետո տեղեկացել, որ փորձաքննություն անցնելու համար նոր դիմում պետք է ներկայացնի, անցած ամիսների հաշմանդամության նպաստն էլ չի կարող ստանալ։
Քաղաքացու՝ նպաստ ստանալու իրավունքի իրացման կապակցությամբ ծագած խնդիրներն օբյեկտիվորեն կապ չունեն իր հետ: Նա դիմել է սահմանված ժամկետներում: Սակայն, բացի այն, որ նա շուրջ 4 ամիս զրկված է եղել նպաստի իր իրավունքից, բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունն էլ առաջարկել է ներկայացնել նորը՝ հաշվի չառնելով նախկինում արդեն իսկ ներկայացրած դիմումի փաստը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://hcav.am/s-p-25-06-2020/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
14:51 09-02-2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
2008 դիտում
13:34 27-01-2022
Ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չի կապվի հաշմանդամության խմբի սահմանման հետ
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»