706 դիտում
11:12 12-05-2023
ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է ընտանեկան նպաստի իրավունքը․ քաղաքացին անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված դիմումով քաղաքացին տեղեկացրել է, որ ունի առողջական մի շարք խնդիրներ։ Բժշկի կողմից ցուցված է հրատապ վիրահատություն, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ։ Հայտնում է ՄԻՊ-ը։
Ըստ քաղաքացու՝ ամուսինն 1-ին խմբի հաշմանդամություն ունի, նախկինում ընտանիքը ստացել է նպաստ, բայց արդեն մի քանի ամիս է նպաստի վճարումը դադարեցվել է. ապրուստի միակ միջոցն ամուսնու կենսաթոշակն է։
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ամուսնու նպաստի իրավունքը վերականգնելու և իր վիրահատությունն անվճար կազմակերպելու հարցերում:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։ Արդյունքում, վերականգնվել է նպաստ ստանալու իրավունքը, միաժամանակ վճարվել է նաև նախորդ 3 ամիսներին չվճարված գումարը։
Քաղաքացին Պաշտպանին լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ որպես նպաստառու, իրեն տրամադրվել է ուղեգիր, անհրաժեշտ վիրահատությունը պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։

Նմանատիպ նյութեր
1045 դիտում
14:51 09-02-2023
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ
1216 դիտում
14:06 09-11-2021
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է անվճար դեղորայք
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»