3802 դիտում
11:11 27-06-2020
Իրավապահները զարմացած են՝ ինչու քննիչ հանձնաժողովը իրենց հարցում չի ուղարկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքներ են իրականացնում՝ հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը պատրաստելու համար, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքից:
Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի անդամները զբաղված են եղել միայն ներկա և նախկին պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելով և նրանց նույնաբովանդակ հարցեր ուղղելով: Նրանք իրավապահ համակարգին հարցումներ չեն ուղարկել՝ բավարարվելով միայն Պաշտպանության նախարարության կողմից տրամադրված տեղեկանքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս իրավապահ կառույցներից մեկում ներքին քննարկումներ են եղել այդ հանձնաժողովի աշխատանքի մասին, և տարակուսանք են բարձրաձայնել, թե այդպես էլ որևէ հարցում չեն ստացել, ու հետաքրքիր է` ինչու:
Հետաքրքիր է` ԱԺ հանձնաժողովին ինչու չեն հետաքրքրել՝ արդյոք իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցել են, օրինակ, սպառազինությունների մատակարարման, դիրքերի կահավորման բացթողումների մասով և ինչեր են հայտնաբերել այդ քրգործերի շրջանակներում: Պարզվում է` հետաքրքիր տեղեկություններ ուժայիններում, այնուամենայնիվ, կան: Բայց հիմա հանձնաժողովի իրավաբանական թևը և պատգամավորները առանձին-առանձին ամփոփիչ փաստաթղթեր են պատրաստում, որոնք հետագայում կհամադրվեն:
Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողով հրավիրվեցին 2016 թվականին կարևոր պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի այդ ժամանակվա հրամանատար Լևոն Մնացականյանը և այլք: Հանձնաժողով հրավիրված նախկին պաշտոնյաներից միայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժեց հանձնաժողովի հրավերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
10:27 12-10-2019
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ԳՇ պետին կհրավիրի ԱԺ․ «Ժողովուրդ»
1557 դիտում
09:09 11-02-2022
Քննիչ հանձնաժողովը միայն մեկ նպատակ ունի՝ արդարացնել պատերազմի պարտությունը. Թագուհի Թովմասյան. «Ժողովուրդ»
868 դիտում
09:47 27-06-2023
Քննիչ հանձնաժողովը մնացել է օդում կախված․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»