5385 դիտում
13:28 27-06-2020
«Բնիկ երևանցի» մտավորականները արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրանց գրպանին. Գարիկ Ուրումյան
Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Բնիկ երևանցի» մտավորականները արձագանքեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրանց գրպանին
Լավ հիշում եմ, թե որ «բնիկ երևանցի» մտավորականներն էին Երևանում փողոց փակում կանաչապատ տարածքների համար, բաթօթյա համերգ տալիս և «գիթառ քոքում», ասմունքում, երգում Երևանի համար, Մաշտոցի պուրակի համար, օղակաձև զբոսայգու համար, Հին Երևանցու փողոցի թաղի՝ Հյուսիսային Պողոտայի փոխարեն նախկինում եղած տների համար, Աֆրիկյանների տան համար…
Սակայն ու՞ր էին նրանք, երբ «նորերը» փակեցին ՀՀ մշակույթի նախարարությունը: Նրանք լուռ էին: Կարծիք հայտնվեց, թե դա ավելորդ և քաղաքականացված կառույց էր և այդպիսի տեսքով պետք էլ չէր մշակույթի գործիչներին: Առաջ եթե մի քիչ հարգանք և պատկառանք ունէի, այդ անձանց նկատմամաբ, այս սուսիկ փուսիկությունից հետո վերացավ` աչքիցս ընկան:
Սակայն վերջնականապես աչքիս ընկան և որպես «բնիկ երևանցի» հավասարվեցին 1000 տարվա մեռելներին, 2019-ի աշնանը, երբ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը Երևանի բազմաթիվ հողատարածքների վրա բազմահարկ շենքեր կառուցելու թույլտվություններր է տվել մի շարք մեծահարուստների և որ սակայն դա ամենևին էլ չի մտահոգում այդ նույն «բնիկ երևանցի» մտավորականներին, որոնք նախկինում փողոց էին փակում, ամեն կանաչ տարածքի համար և ամեն մեծ շենքի դեմ փողոց փակում:
Այսօր սակայն երբ «թավշյա հեղափոխությունից» անցել է արդեն ավելի քան 2 տարի և Երևանում գույքահարկի շեշտակի թանկացման օրենք է ընդունվում` նրանք կարծես թե նորից են հայտնվել և հիշել իրենց «բնիկ երևանցի» և մտավորական լինելու մասին: Այսինքն դա նրանք հիշեցին միայն այն ժամանակ, երբ որ «նորերի» ընդունած օրենքը կպավ նրաց գրպանին: Այսինքն նրանց այդքան էլ չի հետաքրքրում կանաչ տարածքների շահը, Երևանի շահը, այլ հետաքրքրում է իրենց սեփական գրպանի շահը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
10:37 04-03-2021
Փաշինյանն առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով. «168 ժամ»
1278 դիտում
10:07 13-02-2014
Մարդիկ փողոց են դուրս գալիս, երբ իշխանությունը «կպնում» է նրանց գրպանին․ «168 ժամ»
Այս բաժնից
604 դիտում
11:13 06-02-2025
Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին