Մոսկվան հերքել է ՌԴ մասնակցությունը Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությանը
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հերքել է Աֆղանստանում ամերիկացի զինվորականների պատվիրված սպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին շրջանառվող լուրերը։
Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, որ ռուսական կողմը գաղտնի պարգևատրում է առաջարկել գրոհայիններին հակաահաբեկչական կոալիցիոն զորքերի, ինչպես նաև ամերիկացի զինվորականների սպանության համար։
Ինչպես նշել են ՌԴ արտաքին գերատեսչությունում, տեղեկությունը ոչ հավաստի է և հստակ պատկերացում է տալիս ամերիկյան հետախուզության կողմից քարոզիչների ցածր մտավոր ունակության մասին։