32870 դիտում
15:14 27-06-2020
Ուկրաինական ավիաընկերությունը շուտով կվերսկսի միջազգային 24 չվերթ. Երևանն ուղղությունների ցանկում է
«Ուկաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիս ամսից նախատեսում է վերսկսել չվերթները դեպի 9 քաղաք, իսկ օգոստոսից՝ դեպի ևս 16 քաղաք:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Երևանն օգոստոսին կայանալիք ուղղությունների ցանկում է:
Հուլիսի 1-15-ը ՈւՄԱ-ն պլանավորում է իրականացնել չվերթներ Կիևից Ստամբուլ, իսկ Օդեսայից և Կիևից՝ դեպի Թել Ավիվ:
Բացի այդ, ամեն երեքշաբթի և շաբաթ օրերին նախատեսվում են չվերթներ Կիև-Ամստերդամ ուղղությամբ, իսկ ամեն չորեքշաբթի և կիրակի՝ Կիև-Փարիզ:
Հուլիսի 16-30-ը կլինեն նաև թռիչքներ դեպի Դուբայ և կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին: Նույն ժամանակահատվածում կավելանան նաև Կիև-Թբիլիսի, Կիև-Լառնակա, Կիև-Աթենք, Կիև-Լոնդոն, Կիև-Տորոնտո չվերթներ:
Օգոստոսին ամեն շաբաթ 2-3 հաճախականությամբ ուղղությունների ցուցակում են նաև՝ Ֆրանկֆուտ, Փարիզ, Բաթումի, Նիցցա, Հռոմ, Նեապոլ, Բաքու, Բեռլին, Միլան, Մյունխեն, Պրահա, Երևան, Մադրիդ, Վիեննա, Բարսելոնա և Քիշնև քաղաքները:
Նմանատիպ նյութեր
11810 դիտում
12:36 29-07-2022
«Ֆլայ Արնա» ավիաընկերությունը շուտով կսկսի իրականացնել շաբաթական 14 չվերթ դեպի Մոսկվա, 4-ական չվերթ՝ Սոչի և Թբիլիսի
1511 դիտում
23:27 12-07-2021
Երևանն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» 5 ամենապահանջված ուղղությունների շարքում է
4625 դիտում
17:16 02-01-2019
Հայաստանն ընդգրկվել է Forbes-ի 2019-ի լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցանկում
Այս բաժնից
781 դիտում
18:09 06-11-2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առիթով
610 դիտում
17:12 06-11-2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր