2377 դիտում
21:05 28-06-2020
«Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց
«Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ : Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի աշխատանքը, համավարակով պայմանավորված փոփոխությունները, նշեց, որ անկախ դրությունից՝ այս տարի կյանքի կկոչվի Հայաստանի պետական համակարգում սփյուռքի լավագույն մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը, որը կունենա մինչև 100 մասնակից:
Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց, նաև անդրադարձ կատարեց հայրենադարձության գործընթացի զարգացման ուղղությամբ տարվող քայլերին՝ խոսելով համապատասխան օրենքի ընդունման և հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման մասին:
Այնուհետ նիդերլանդահայ համայնքի մասին համակողմանի տեղեկատվություն փոխանցեց դեսպան Բալայանը՝ նշելով, որ համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ և նպատակասլացությամբ, կարողանում է բարձր պահել հայի հեղինակությունը, գործարար, մշակութային համբավը, պահպանելով ինքությունը՝ լիարժեքորեն ինտեգրված լինել բնակության երկրի կյանքին: Դեսպանն անդրադարձ կատարեց նաև համայնքային գործիչների կողմից հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, մշակութային նախաձեռնություններին, լոբբիստական ջանքերին, բարեգործական գործունեությանը:
Այնուհետ ներկաները Գլխավոր հանձնակակատարի հետ քննարկեցին հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում էին սփյուռքի ներուժի քարտեզագրմանը, զինապարտության խնդրին, մասնագիտական համագործակցությանը, սփյուռքում հայաստանյան գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վիզաների ազատականացման ընթացին և Հայաստան-սփյուռք գործակցության այլ թեմաների»:
Նմանատիպ նյութեր
3668 դիտում
23:41 31-08-2017
«Երևանյան ամառ 2017» ծրագիրն ամփոփվել է «Ցտեսություն ամառ» միջոցառումով
1615 դիտում
17:00 27-06-2021
«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է. 100 պատանիներ հայրենիքում են
2139 դիտում
19:21 20-02-2017
Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
739 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2101 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
736 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար