117 կողմ և 3 դեմ. Վրաստանի խորհրդարանն ընդունել է Սահմանադրական փոփոխություննների նախագիծը
Վրաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Ինչպես հաղորդում է GeorgiaOnline-ը, օրինագծին կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ՝ 3-ը:
Նիստին, ինչպես և նախկինում, չեն մասնակցել ընդդիմադիր «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները՝ պահաջելով ազատ արձակել Գիորգի Ռուռուային:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով:
Համաձայն օրինագծի՝ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են 2020 թվականին։