2171 դիտում
10:25 30-06-2020
Մշակույթի նախկին փոխնախարարները պաշտոնի ակնկալիք ունեն․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մշակույթի նախկին փոխնախարարներ Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնավարել են այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում, այժմ կրկին պաշտոնի ակնկալիք ունեն: Նազենի Ղարիբյանը, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելուց հետո նախարարի պարտականություններն էր կատարում, վերջին շրջանում իշխանությանը սատարող, նույնիսկ գովերգող հայտարարություններով է հանդես գալիս: ԿԳՄՍ նախարարությունում տեղ չգտնելուց հետո նա ակտիվորեն քննադատում էր իշխանություններին ու անկաշկանդ խոսում պաշտոնյաների թերացումներից, բայց այժմ բոլորովին հակադիր դիրքերից է հանդես գալիս: «Իրատեսի» ունեցած տեղեկություներով՝ Նազենի Ղարիբյանը հավակնում է գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելուն:
Մյուս նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը, ի տարբերություն Ղարիբյանի, իր գնահատականներում կամ ելույթներում շատ ավելի զուսպ է: Ճիշտ է, չի քննադատում, բայց ակնհայտորեն չի էլ ձոներգում իշխանությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում, որ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից հետո թափուր է մնացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1532 դիտում
17:35 06-09-2016
Ակնկալիք կարող է լինել, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
982 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1078 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»