9768 դիտում
11:20 02-07-2020
Իմացի՜ր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10 000 $ պարգեւավճար է ստացել. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբույան իր էջում գրել է.
«Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Վարկերը չոքել են կոկորդի՞դ։ Երեխաներդ չոր հա՞ց են ուտում։ Խոպան գնալ չի՞ ստացվում։ Այլեւս գործազու՞րկ ես։ Թոշակառու ծնողներիդ օգնել չե՞ս կարող։
Իմացի՜ր լուծումը։
Գտի՜ր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70% ձայն ես տվել։ Ու պահանջի՜ր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։
Ուսումնասիրի՜ր նրանց ու մարզպետների եկամուտները, գտիր 2 տարվա մեջ Երեւան քաղաքում եւ այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռքբերած բազմաթիվ պաշտոնյաներին եւ պահանջի՜ր քո «թավշյա» փայը։
Իմացի՜ր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10 000 $ պարգեւավճար է ստացել՝ չհաշված բարձր աշխատավարձը, գործուղումներն ու օրապահիկները։
Պահանջի՜ր կամ տապակվի՜ր օրեցօր հյուծվող սեփական ենթամաշկային ճարպոնիդ մեջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5098 դիտում
10:04 06-05-2022
Պապիկյանի «կադրերն» ու Ջալալ Հարությունյանը պարգեւավճար են ստացել․ «Իրավունք»
1547 դիտում
13:59 10-09-2020
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ
Այս բաժնից
718 դիտում
09:45 23-10-2024
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. Լարսը բաց է
979 դիտում
09:28 23-10-2024
Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին