211652_close_icon
views-count44108 դիտում article-date 15:55 03-07-2020

Դանակահարություն Գյումրիում. կասկածյալը նախկինում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով եղել է դատապարտված. հայտնաբերվել է դանակը, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երեկ՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի դիմացի այգու միջից բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ խումբը՛ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Գևորգ Խաչատրյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Շիրակի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։45-ի սահմաններում Մ. Մկրտչյան փողոցի 53 շենքի դիմաց գտնվող տաղավարում վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Խաչատրյանի և նշված փողոցի բնակիչ՝ 47-ամյա Սմբատ Ալավերդյանի միջև, որի ժամանակ էլ տեղավարում սեղանին դրված դանակով վերջինս հարվածել է Գ. Խաչատրյանին։ Շիրակի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ս. Ալավերդյանին, ում մոտ եղել է նաև դանակ, և նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է խմած։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ս. Ալավերդյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նախկինում Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 30-158 հոդվածի 2-րդ մասի (գողություն) հատկանիշներով եղել է դատապարտված։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր