Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին. «Sputnik Արմենիա»
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը [url=https://m.armeniasputnik.am/armenia/20200703/23609348/razmaqaxaqakan-thasutyan-hetevanq-hh-pn-n-rusakan-razmakayani-kasecman-masin.html?mobile_return=no&fbclid=IwAR29J0j-IZBeHgL0Y4D0hmo4ImcFvAL2tqQh2AFFPGGgcMfJRG9ANkPrsmc]«Sputnik Արմենիա»[/url]-ի հետ զրույցում անդրադարձավ ռուսական ռազմակայանի գործունեությունը կասեցնելու մասին հայտարարություններին և ներկայացրեց նախարար Դավիթ Տոնոյանի տեսակետը։
«Ըստ պաշտպանության նախարարի մոտեցման` 102-րդ ռազմաբազայի գործունեության կասեցման թեմայով հայտարարություններն ու հրապարակումները բարոյականության պակասի, աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական տհասության հետևանք են»,– ասաց նա։
Նշենք, որ վերջին օրերին քաղաքական և հասարակական մի շարք գործիչների հայտարարություններում, ինչպես նաև սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Հայաստանը ցանկանում է կասեցնել ռուսական 102-րդ ռազմակայանի գործունեությունը։
Հիշեցնենք` Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: