211652_close_icon
views-count4135 դիտում article-date 18:57 01-12-2016

Պետք է կառուցենք մեր բանակը. ռուսական ռազմակայանը դուրս կբերվի Ղրղզստանից. Ալմազբեկ Աթամբաև

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմակայանը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո հետո դուրս կբերվի երկրից: Այդ մասին նա ասել է Բիշքեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է [url=https://lenta.ru/news/2016/12/01/atambaev/]lenta.ru[/url]-ն: «Մենք Ռուսաստանի հետ միշտ կմնանք ռազմավարական գործընկերներ, բայց Ղրղզստանը պետք է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի վրա, այլ ոչ Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի ռազմակայանների: Մենք պետք է կառուցենք մեր բանակը»,- հայտարարել է Աթամբաևը: Ղրղզստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրել է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ 2009 թվականին: Փաստաթղթի գործողության նախնական ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարացվել 49 տարով, այնուհետև ժամկետը կարող էր երկարացվել յուրաքանչյուր 25 տարին մեկ: «Մենք թողեցինք միայն 15 տարի… Դա ազդում էր իմ նյարդերի վրա, բայց այդ հարցի վերաբերյալ հասա Վլադիմիր Պուտինի ըմբռնմանը»,- նշել է Աթամբաևը: Ռուսական «Կանտ» ավիառազմակայանը տեղակայված է Բիշքեկի արվարձանում։ Այն հանդիսանում է արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչը և մասնակցում է ՀԱՊԿ երկրների օդային տարածքի անվտանգության ապահովմանը: Սպառազինության մեջ կան «Սու 25» գրոհային ինքնաթիռներ և «Մի 8» ուղղաթիռներ:

Նմանատիպ նյութեր