3629 դիտում
15:10 06-07-2020
Հենրիխ Մխիթարյան. Դեռ շատ հանդիպումներ կան, և ամեն ինչ մեր ձեռքում է. Sport.news.am
Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/06/1159030/]խաղում[/url], որտեղ նա դարձել էր գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով:
«Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք արժանի չէինք պարտության։ Խաղացինք ձգտումով և խաղադաշտում թողեցինք բոլոր ուժերը։
1։1 հաշվից հետո շանս ունեինք, բայց կենտրոնացած չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն։ Այդուամենայնիվ, մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի մրցաշրջանն ավարտենք լավագույն ձևով։
Մեզ պետք են ոչ միայն փորձառու խաղացողներ։ Անհրաժեշտ է փորձի և երիտասարդության համադրություն։
Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ մեր գլխում է։ Պետք է լինենք հանգիստ և չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք։ Դեռ շատ հանդիպումներ կան, և ամեն ինչ մեր ձեռքում է։
Մենք ունենք գերազանց թիմ և կարող ենք վերականգնվել, եթե հաղթենք հաջորդ խաղում։ Պետք է օգնենք իրար։ Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ունենք լավ կազմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է [url=https://sport.news.am/arm/news/112540/]Sport News.am[/url]-ը:
Հուլիսի 8-ին «Ռոման» 31-րդ տուրի խաղում կընդունի «Պարմային»։
Նմանատիպ նյութեր
2527 դիտում
20:23 19-09-2023
Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, սա գենոցիդ է․ sport.news.am
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում