211652_close_icon
views-count2524 դիտում article-date 20:23 19-09-2023

Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, սա գենոցիդ է․ sport.news.am

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած հրապարակումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային, գրում է sport.news.am-ը։

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական բնակչություն, այդ թվում 30 հազար երեխա ռազմական հարձակման է ենթարկվել։ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ռմբակոծելով քաղացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքը 9 ամսվա շրջափակումից հետո։

Ինչպես փորձագետներն են ասում՝ սա գենոցիդ է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզաշխարհի, զանգվածային լրատվության գործընկերներին արձագանքել եւ տարածել այս կոչը՝ խաղաղությունը վերականգնելու համար»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը կոչ է արել բոլոր ընկերներին զանգել Վաշինգտոն, սենատոր Քորի Բուքերին եւ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսին եւ լսելի դարձնել ամերիկահայերի կոչը՝ կանխել Ցեղասպանությունը Արցախում։

Նմանատիպ նյութեր