3157 դիտում
10:46 09-07-2020
ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել․ Հաշվեքննիչ պալատի վերահսկողության արդյունքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2018-ին հոգեբանական ծառայությունների գնման համար ծախսել է 4 մլն 295 հազար դրամ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ նպատակով ծախսվել է 1.8 մլն դրամ:
Սակայն Հաշվեքննիչ պալատի նախորդ վերահսկողության արդյունքում արձանագրվել էր, որ ԴԱՀԿ չի սահմանել հոգեբանական ծառայության միավորի գին, չի վարել մատուցված հոգեբանական ծառայությունների քանակի հաշվառում և պայմանագրերով վճարումները կատարել է առանց հաշվարկային հիմքի: Օրինակ, 2018 թվականի հունիսի 22-ին ԴԱՀԿ-ն հոգեբանական փորձագիտական, դիագնոստիկ և խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթ իրականացնելու անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է պայմանագիր, որով յուրաքանչյուր ծառայության գին է սահմանվել 75 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբանական ծառայությունների գնման մրցույթ է հայտարարվել ԴԱՀԿ-ի կողմից, ներկայացվել է 4 հայտ, սակայն դարձյալ մրցույթի հաղթող է ճանաչվել նույն անհատ ձեռնարկատերը: Պարզվել է, որ գնման մրցույթային հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել համեմատել և գնահատել մասնակիցների գնային առաջարկները, սակայն կայացրել է որոշում և հաղթող է ճանաչել նախորդ տարիներին այդ ծառայությունը մատուցած անհատ ձեռնարկատիրոջը»,-գրում է թերթը:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
10:27 07-11-2019
«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»