211652_close_icon
views-count2868 դիտում article-date 20:11 09-07-2020

Հուլիսի 31-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողովը

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը Ֆեյսբուքի էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Հուլիսի 31-ին տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողով․ «Հարգելի դատավորներ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը, 2020 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:30-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք): Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»:

Նմանատիպ նյութեր