4378 դիտում
13:46 03-02-2017
ԵԿՄ հերթական՝ 11-րդ համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին, Մարզահամերգային համալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կազմկոմիտեի ներկայացրած առաջարկը հաստատվեց այսօր կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստում:
Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփումը, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:
Համագումարը կընդունի բանաձեւ, որով դիրքորոշում կարտահայտի մեր երկրում առկա բոլոր կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:
Կընտրվի նաեւ վարչություն, որի առաջին նիստը տեղի կունենա հենց համագումարի դահլիճում. նորընտիր վարչության անդրանիկ նիստի օրակարգում մեկ հարց է՝ վարչության նախագահի ընտրություն:
ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը հավանության է արժանացրել նաեւ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների ծրագիրը:
Առաջարկվող տեսանյութում ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը մանրամասնում է, թե կոնկրետ ինչ խնդիրների վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտի ԵԿՄ 11-րդ համագումարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2736 դիտում
11:36 15-02-2014
Մարզահամերգային համալիրում սկսվել է ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը. ներկա է նաև ՀՀ նախագահը
19152 դիտում
11:10 18-02-2017
Մարզահամերգային համալիրում մեկնարկում է ԵԿՄ վարչության 11-րդ համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2865 դիտում
20:11 09-07-2020
Հուլիսի 31-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողովը
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
973 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին