5501 դիտում
10:03 10-07-2020
Դիմումների տեղատարափ՝ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և նրա առաջնորդի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հունիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը կոչով դիմել էր քաղաքացիներին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հայտարարությունից հետո ուժային կառույցում քաղաքացիների կողմից դիմումների տեղատարափ է: Խոսքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ տարածված հայտարարությանն է վերաբերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններին:
«Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը ու հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին»,- նշել էր ԱԱԾ-ն:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս և ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ այդ մարդիկ անգամ կոնկրետ անուններ են տալիս, և հենց դա է պատճառը, որ օրեր առաջ կալանավորվել էր «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Սակայն գործընթացն այսքանով չի սահմանափակվելու, և քաղաքացիների հաղորդումների հիման վրա կարող են նոր բացահայտումներ և կալանավորվածներ լինել: Սակայն նկատենք, որ կաշառք տալու և վերցնելու հանցակազմերը հավասար են, և պետք է պատժվեն ինչպես ենթադրյալ կաշառք տվողները, այս դեպքում՝ ԲՀԿ-ականները, այնպես էլ այն վերցնողները, այս դեպքում՝ քաղաքացիները»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6596 դիտում
10:48 21-05-2019
Առաջիկայում դատավորների ազատման դիմումների տեղատարափ կսկսվի. «Ժողովուրդ»
1596 դիտում
10:41 17-09-2021
Դատական գործերի տեղատարափ՝ ընդդեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության․ «Ժողովուրդ»․
Այս բաժնից
637 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
877 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2194 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ