3070 դիտում
10:57 10-07-2020
Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. ո՞ւմ ձեռքով է ամեն ինչ կատարվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել և քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ: Ընդհանուր հաշվով ընդհուպ մինչև 8 անգամ բարձրանալու է Հայաստանում բնակարանների և առանձնատների գույքահարկը: Ընդ որում` այդ բարձրացված գումարները ուղղվելու են համայնքային բյուջե:
Այսինքն` Երևանի հատկապես Կենտրոնի բնակիչների համար շեշտակի բարձրացված գույքահարկի գումարները մտնելու են Երևանի քաղաքապետարանի բյուջե: Ու քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ հայտնել են, որ այդ գումարը իրենց շատ է անհրաժեշտ:
Հետաքրքիր է` ինչ է մտածում այս օրինագծի ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արդյոք այն փոխելու առաջարկությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով հատկապես երևանցիների դժգոհությունները:
Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է. «Երևան համայնքին վերաբերող օրինագծերի վերաբերյալ Երևանի քաղաքապետի դիրքորոշումը, այդ թվում՝ առաջարկները և/կամ առարկությունները սովորաբար օրենսդիր մարմին են ներկայացվում օրենքի ընդունման փուլում՝ համաձայն սահմանված ընթացակարգի»: Ստացվում է՝ ընդունված օրենքը նախապես Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցվել է, ու Մարությանը համաձայնել է լրացուցիչ սոցիալական բեռ դնել երևանաբնակների ուսերին: Ուղղակի դա անում է ոչ թե իր դեմքով` երևանցիների դեմ դուրս գալով, այլ իր ենթակաների ու ԱԺ պատգամավորների ձեռամբ»։
Մանրաման կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7108 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
973 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»