Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության Ֆեյսբուքի էջը:
«Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ»,-հայտնում են դեսպանությունից:
Խումբը բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից, արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: