211652_close_icon
views-count4293 դիտում article-date 10:44 11-07-2020

Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի համար. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Զարգացած երկրների տնտեսություններում անհամեմատ ավելի մեծ է փոքր և միջին ձեռնարկատիրության դերակատարումը: Վերջիններս նաև զգալի կշիռ ունեն տվյալ երկրների համախառն ներքին արդյունքների ձևավորման գործընթացում: Նման արդյունքներ ապահովելու համար այդ պետությունները տասնամյակների ընթացքում վարել են այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է բիզնեսի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաև հակամենաշնորհային կոշտ քաղաքականության ձևավորմանը: Փոքր և միջին ձեռնարկատիրությանը օգնելու համար վերջին տարիներին գործադիրն իրականացնում է էական օրենսդրական բարեփոխումներ: Մասնավորապես՝ 2019 թվականին կարևոր քայլեր են արվել բիզնեսի հարկման արտոնյալ համակարգի ձևավորման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնվել են դրա կիրառության շրջանակները: Օրենսդրական կարգավորումներ են տրվել նաև գործունեության առանձին ոլորտներում հարկային համակարգին առնչվող խնդիրներին»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր