9481 դիտում
19:17 11-07-2020
Ազիզ Թամոյան. «Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ, բայց որևէ խնդիր չկա. Tert.am
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/11/Tamoyan/3342608?fbclid=IwAR3pzUqt-dzizrAYq9yJ7YGnGwgnUuwN7yUIjDPxUatwxDs8ReBugi-1qfc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:
«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասաց նա:
Թամոյանն ընդգծեց, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է. «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/11/Tamoyan/3342608?fbclid=IwAR3pzUqt-dzizrAYq9yJ7YGnGwgnUuwN7yUIjDPxUatwxDs8ReBugi-1qfc]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
18:49 07-05-2014
Չեմ կարծում, որ որևիցե ՀԿ ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև. Տիգրան Բալայան
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1153 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը