211652_close_icon

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 մարդ

views-count2669 դիտում article-date 11:33 12-07-2020
Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի: Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր