211652_close_icon
views-count2203 դիտում article-date 19:57 14-07-2020

Բելառուսի ԿԸՀ-ն նախագահի 5 թեկնածու է գրանցել

Երեքշաբթի Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն նախագահի 5 թեկնածու է գրանցել ընտրություններում, որոնք կանցկացվեն օգոստոսի 9-ին: Գրանցված թեկնածուների թվում են երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Սվետլանա Տիխանովսկայան, ում ամուսինը ձերբակալվել էր «հասարակական կարգը կոպիտ խախտող» գործողություններ կազմակերպելու գործով։ Հաղորդում են բելառուսական լրատվաիրջոցները։ Երկու դիմումատուի՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին, ով գտնվում է կալանքի տակ, և Բարձր տեխնոլոգիաների պարկի նախկին ղեկավար Վալերի Ցեպկալոյին մերժել են գրանցման հարցում։ Լուկաշենկոյին որպես թեկնածու գրանցելու միաձայն որոշումը կայացվել է ԿԸՀ նիստին: Լուկաշենկոյի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար վավեր է ճանաչվել ավելի քան 1․9 միլիոն հավաքված ստորագրություն: Լուկաշենկոյի նախաձեռնող խմբի ղեկավար, Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Օրդան ԿԸՀ նիստին ասել է, որ ներկայիս նախագահի ծրագրի հիմնական կետերն անփոփոխ են մնում․ դա «սոցիալական և ինքնիշխան պետությունն է, մարդու համար անվտանգ և արդար պետությունը»: «Ալեքսանդր Գրիգորիևիչի (Լուկաշենկոյի) ծրագրում հիմնական նպատակները մնում են մեր երկրի կայուն և շարունակական զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցության աճն և օրենքի գերակայության ամրապնդումը»,- ասել է Օրդան։ Լուկաշենկոյից բացի, ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու գրանցել է նաև Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (Բելառուսի խորհրդարանի ստորին պալատ) նախկին տեղակալ Աննա Կանոպացկայային: «Ես հուսով եմ, որ ընտրությունները կլինեն արդար և բաց եի կանցկացվեն ԵԱՀԿ ստանդարտներին համապատասխան, ինչը որպես Բելառուսի քայլ կծառայի դեպի Եվրամիություն»,- ասել է Կանոպացկայան: Որպես թեկնածու գրանցվել է նաև Սվետլանա Տիխանովսկայան, որի օգտին հավաքվել էր ավելի քան 105 հազար ընտրողների ստորագրություն, որոնք վավեր են ճանաչվել ընտրական հանձնաժողովների կողմից: Սերգեյ Տիխանովսկին, ով իր կնոջ՝ Սվետլանայի նախաձեռնող խմբի ղեկավարն է, ձերբակալվել է հասարակական կարգը կոպիտ խախտող գործողություններ կազմակերպելու և նախապատրաստելու գործով: Բացի այդ, որպես թեկնածու գրանցվել է բելառուսական Սոցիալ-դեմոկրատական «Գրեմադա» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը: ԿԸՀ-ն ընդունել է, որ Չերեչնյայի թեկնածությունը բավարարում է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ պահանջները: Ի աջակցություն Չերեչնյայի առաջադրմանը ավելի քան 143 հազար ստորագրություն է հավաքվել, որոնք վավեր են ճանաչվել։ «Ասա ճշմարտությունը» շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիևը նույնպես գրանցվել է որպես Բելառուսի նախագահի թեկնածու: Ի պաշտպանություն Դմիտրիևի ստորագրել է ավելի քան 106 հազար ընտրող: «Ասա ճշմարտությունը» հասարակական շարժումը Դմիտրիևը, այլ քաղաքական գործիչների հետ միասին, հիմնադրել է 2009 թվականին: Բելառուսում թեկնածուների գրանցումից անմիջապես հետո մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև օգոստոսի 8-ը: Արտահերթ քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 4-ից 8-ը, իսկ օգոստոսի 9-ը քվեարկության հիմնական օրն է:

Նմանատիպ նյութեր