3164 դիտում
22:11 15-07-2020
Լատվիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ հրադադարի վերականգնման ջանքերում
Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անհանգստացած է Տավուշի մարզում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև իրավիճակի սրմամբ և փոխադարձ կրակոցներով: Այս մասին հաղորդում է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Այդ միջադեպերը լուրջ սպառնալիք են ստեղծում խաղաղության և կայունության համար, որոնք կյանքեր են խլել երկու կողմերից: Արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել հրադադարը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափեն հետագա գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության հետագա սրմանը:
Հայտնի է Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լատվիան աջակցում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես սահմանված է Հելսինկիի եզրափակիչ ակտում և ԵԱՀԿ Փարիզյան խարտիայում: Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Արտաքին գործերի նախարարությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին հրադադարի վերականգնմանն ուղղված իրենց ջանքերում: Արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ երկու կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից և կաշխատեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1694 դիտում
11:44 19-05-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան
6803 դիտում
14:29 25-05-2017
Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին արգելել թռիչքներն Արցախի վրայով
Այս բաժնից
1045 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
820 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
898 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ