16156 դիտում
22:54 17-07-2020
ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել
ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար, գրում է [url=https://ria.ru/20200717/1574515683.html?fbclid=IwAR3qh59fMpe18RGnkK8OXLstZ-MelWew3b3ixUMxK_Bk_-LIE11zp2AbWL0]ria.ru[/url]-ն։
Համապատասխան օրինագիծը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը, Աբիգեյլ Սփանբերգերը և Մայքլ Մաքքոլը: Փաստաթուղթը ստացել է «ռուսական սպառազինությունների արտահանմանը հակազդելու մասին օրենք» անվանումը, որում առաջարկվում է С-400-ի մատակարարումները «էական գործարք» ճանաչել, ինչը գործող ամերիկյան օրենսդրության համաձայն պահանջում է պատժամիջոցներ սահմանել:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019թ-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց և վերջինս շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-երի լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
12:54 09-02-2023
Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ՝ ԱՄՆ Կոնգրեսում
2555 դիտում
09:26 18-09-2021
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են մի շարք հայանպաստ օրինագծեր․ «Ամերիկայի ձայն»
13249 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
Այս բաժնից
925 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
856 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
994 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին