3020 դիտում
10:08 18-07-2020
Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչև այժմ քննարկումներ են իրականացնում և աշխատում փոփոխությունների վրա:
Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն: Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը: Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և նրանցից շատերը ևս նույն մտքին են հակված եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումներն ընթանում են նաև «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ կվերացվի նաև «կայուն մեծամասնության» երաշխիքը»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
12:10 27-05-2020
«Իմ քայլը» խմբակցության անդամը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծ է մշակել
719 դիտում
09:01 24-04-2020
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ հաջորդ տարի․ ժամկետները փոխվեցին․ «Ժողովուրդ»
1433 դիտում
09:15 03-09-2020
Ոչ թե փոփոխություններ, այլ փաստացի նոր Սահմանադրություն. «Փաստ»
Այս բաժնից
964 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»