211652_close_icon
views-count1633 դիտում article-date 14:53 20-07-2020

Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց. Արծրուն Հովհաննիսյան

Միջանկյալ ամփոփում. Մեծը ու հատկապես ռազմագիտականը հետո կանեմ. այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Իմ համար շատ կարեւոր էր որ այստեղ հիանալի թիմ ձեւավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Հովհաննես Մովսիսյանին, Նարեկ Ադամյանին, ՊՈԱԿ-ի չերեւացող բայց զօր ու գիշեր չանող երիտասարդներին։ Շուշան Ստեփանյան ջան, դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Աննա Նաղդալյանին։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, անկախ իրենց հայացքներից այս օրերին լավ աշխատանք կատարեցին։ Մենք հզոր ենք միասին»,-գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր