812 դիտում
16:50 17-11-2020
Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ռազմական բժիշկներին: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:
«Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:
Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:
Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների հիշատակի առաջ, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: Ամո'ւր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
10:27 26-07-2023
Արսեն Թորոսյանը Հայաստանից դուրս աշխատանք է փնտրում․ «Ժողովուրդ»
1630 դիտում
14:53 20-07-2020
Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
739 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
889 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
694 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը