2423 դիտում
18:34 20-07-2020
Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ գլխավոր համաժողովն անցկացրել է հեռավար ձևաչափով
Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պատճառով, առաջին անգամ, գլխավոր համաժողովն անցկացրել է տեսակապի ձևաչափով:
Կազմակերպության անդամները ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախի գլխավորությամբ օրակարգի հարցերը քննարկել են ընդամենը մեկ օրում։ Եվ սակայն նիստը հագեցած է եղել ու քննարկումները ծավալվել են բոլոր կարևոր հարցերի շուրջ։
Լսվել են տարբեր հանձնաժողովների հաշվետվություններ։ Գնահատվել է ՄՕԿ –ի 2019թ․ գործունեության զեկույցը։
Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել << Տոկիո- 2020 >>, << Պեկին- 2022 >>, << Փարիզ- 2024>>, << Միլանո - Կորտինա – 2026 >> և << Լոս Անջելես – 2028 >> օլիմպիական մարզահանդեսների կազմկոմիտեների ներկայացուցիչները։
Ելույթներում նշվել են ձեռնարկած հնարավոր միջոցները ներկա իրավիճակի համար։ Պատասխանատուները քննարկել են ` << Օլիմպիական օրակարգ – 2020 >> - ի առաջարկությունները։
<< Տոկիո – 2020 >> -ի մրցումային ծրագրում փոփոխություններ չեն կատարվել, կազմ ու պատրաստ են բոլոր մրցասպարեզները, օլիմպիական գյուղը , լրատվական կենտրոնը և այլն: Ճապոնիայի կառավարությունը, մայրաքաղաքի վարչակազմը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները աշնանը կսկսեն քննարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցը:
Նստաշրջանի պատվիրակները կայացրել են նաև մի շարք կադրային որոշումներ։ Ընտրվել են ՄՕԿ –ի նոր փոխնախագահներ, գործկոմի և ՄՕԿ –ի անդամներ։
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
21:16 28-06-2022
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ( IWF ) հատուկ համաժողովն անցել է լարված մթնոլորտում
635 դիտում
12:01 26-05-2022
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն առցանց ձևաչափով մասնակցել է «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
Այս բաժնից
3199 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1090 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը