Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը։ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:
«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- Ֆեյսբուքի իր էջում նշել է պատգամավոր Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:
«Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը: