Լավրովը ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները: Այս մասին [url=https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4249348]հայտնում է[/url] Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նախարարի և դեսպանների հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը` աշխատանքային նախաճաշի շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները: