211652_close_icon
views-count3448 դիտում article-date 10:24 22-07-2020

Անորոշ ժամկետով արգելվել է չվերթը դեպի Եգիպտոս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պարետատունն անորոշ ժամկետով արգելել է հուլիսի 25-ին դեպի Եգիպտոս չվերթը՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ այս պահին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պարետատունն արգելում է դեպի Եգիպտոս նախատեսված թռիչքը։ Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունով մոտ 10 մարդ ցանկություն էր հայտնել մեկնել Եգիպտոս հանգստի, գումարներն արդեն վճարել էին։ Տուրիստական ընկերությունը մինչև շաբաթվա վերջ վերադարձնելու է գումարները, քանի որ անորոշ ժամկետով են հետաձգվում թռիչքները, իսկ պարետատնից չեն ասում, թե երբ թույլ կտան թռիչքները»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր