9017 դիտում
11:16 22-07-2020
Տավուշի մարտերում Ադրբեջանը կիրառել է նաև Spike NLOS. razm.info
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ-ն կազմակերպել էր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն:
Ինչպես հայտնում է [url=https://razm.info/144486?fbclid=IwAR0mzq-ZRXWOyRy_gHPtQusK853n_FubF7IoKrbjdXGhREX16-YCoRtonpY]Razm.info[/url]-ն, ներկայացված էին վերջին օրերին խոցված ԱԹՍ-ների մնացորդեն, ինչպես նաև նախկինում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մի քանի նմուշ:
Ի թիվս ԱԹՍ-ների՝ ցուցադրության շարքերում կային նաև վերջին օրերի մարտերից մնացած այլ բեկորներ, որոնք համապատասխանում էին իսրայելական արտադրության Spike NLOS կառավարվող հրթիռներին:
[img]https://st0.shamshyan.com/editor/0541413001595401347809540.jpg[/img]
Ձախից՝ ցուցադրված բեկորը, աջից՝ Spike-NLOS հրթիռը:
NLOS-ը Spike կառավարվող հրթիռների ամենահեռահար տարբերակն է, որը կարող է թիրախներ խոցել մինչև շուրջ 25կմ հեռավորությունից: Բացի NLOS-ից՝ Ադրբեջանի սպառազինությունում կան նաև Spike-ի այլ տեսակներ, օրինակ՝ 5 կմ հեռահարությամբ Spike LR-ը և 8 կմ հեռահարությամբ Spike ER-ը: Սրանց հրթիռները, սակայն, նաև տեսքով են տարբերվում NLOS-ից և ցուցադրված բեկորների դրանց մեջ մնացորդներ մենք չտեսանք:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչ հարթակից են արձակվել այս հրթիռները։ Սկզբունքորեն դրանք կարող են տեղադրվել և ցամաքային, և օդային հարթակների վրա, իսկ Ադրբեջանում առաջին անգամ դրանք տեղադրել էին ռազմանավերի վրա:
[img]https://st0.shamshyan.com/editor/0844501001595401391169653.jpg[/img]
Ադրբեջանի ՊՍԾ ռազմանավը Spike NLOS արձակման կայանով
2018 թվականին հարցազրույցներից մեկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ասել էր, որ իրենք դասեր են քաղել 2016թ. ապրիլյան մարտերում իրենց ուղղաթիռը կորցնելուց, աշխատանքներ են տարել, և հիմա ուղղաթիռները մարտ վարելու կարիք չունեն հակառակորդի ՀՕՊ-ի հասանելիության տարածք մտնելու: Հենց այս խոսակցության կոնտեքստում Հասանովը հիշատակել էր Spike NLOS-ը:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://razm.info/144486?fbclid=IwAR0mzq-ZRXWOyRy_gHPtQusK853n_FubF7IoKrbjdXGhREX16-YCoRtonpY]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8486 դիտում
18:36 28-10-2020
Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info
7598 դիտում
20:30 28-02-2017
Ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ SPIKE հակատանկային կառավարվող հրթիռ է կիրառել
Այս բաժնից
916 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
889 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության