961 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության
Մեր պահանջը 100 դրամն է, ժողովուրդը պետք է գնա առաջ և պահանջի իր իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես բացատրել եմ, բազմիցս ասել եմ՝ 20 միլիարդ դրամ ավել հավաքում են գույքահարկից, Ավինյանի ասելով՝ այս թանկացումն իրենց հավելյալ բերելու էր 5 միլիարդ դրամ, կարծում եմ շատ տրամաբանական է, որ 20 միլիարդից 5 միլիարդը տրամադրեն տրանսպորտին, որ մարդիկ 100 դրամով շարունակեն երթևեկելը, և 15 միլիարդ էլ դեռ մնում է լավ գործերի համար»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Ավինյանը հայտարարել է, որ քաղաքային իշխանություններն այս հարցում հետքայլ չեն անելու, Մարությանն ասաց. «Պարոն Ավինյանը մանիպուլացնում է, ասում է, որ մետաղադրամներին հետ չենք գալու, տարօրինակ պնդում է, որովհետև ոչ ոք չի էլ ուզում հետ գալ մետաղադրամներին։ Մենք ընդամենն ասում ենք, որ մեկ ուղևորությունը պետք է լինի 100 դրամ՝ քարտերով, բանկային քարտերով, քաղաքապետարանի արտադրած քարտերով, բայց 100 դրամ։
Պարոն Ավինյանը հատուկ է մոլորեցնում մարդկանց, քանի որ այլ արգումենտ չունի, որովհետև 20 միլիարդից պետք է հանի 5 միլիարդ և 15 միլիարդ էլ ծախսի այլ աշխատանքներ համար»:

Նմանատիպ նյութեր
1537 դիտում
13:41 21-01-2025
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, սա սուտ է. Հայկ Մարության
Այս բաժնից
532 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
559 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2437 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը