2669 դիտում
21:25 23-07-2020
Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
Լավրովը հանդիպում է անցկացրել Ռուսաստանում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, [url=https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4252872]հայտնում է[/url] ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական և հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
3358 դիտում
09:02 08-03-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2048 դիտում
13:08 28-04-2014
Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում հանդիպելու է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
2427 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
Այս բաժնից
1189 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև
1495 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1453 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին