Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում հուլիսի 24-ի դրությամբ՝ կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են` նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ: Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:
COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։