Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն խաղացող՝ լրագրողների վարկածով
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է Անգլիայի առաջնության լավագույն խաղացող՝ Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով:
Հենդերսոնը շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեյին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ ստանալով լրագրողների ձայների ավելի քան քառորդ մասը:
Այս մրցաշրջանում Հենդերսոնը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ում մասնակցել է 30 խաղի, դարձել 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
2018 թվականին լավագույնը ճանաչվել էր «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, 2019-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը: