3610 դիտում
17:49 24-07-2020
Իտալիան ներկայացրել է կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների ցանկը
Իտալիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում [url=http://www.salute.gov.it/portale/nuovocoronavirus/dettaglioFaqNuovoCoronavirus.jsp?lingua=english&id=230]ներկայացրել է[/url] այն երկրների ցանկը, որտեղ վերջին 14 օրերին եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը: Ռիսկային երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը:
«Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, որը վերջին 14 օրերին գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով. Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 613 դեպք, վարակման հետևանքով մահացել է 910 մարդ:
Իտալիայում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 245 338 և մահվան 35 092 դեպք:
Նմանատիպ նյութեր
6468 դիտում
14:32 01-12-2017
Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել. ՊԵԿ
1918 դիտում
16:43 13-12-2018
Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը
1938 դիտում
17:21 27-07-2018
Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը
Այս բաժնից
1492 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1453 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1279 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա