2474 դիտում
18:13 24-07-2020
Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 12 կմ-ում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությյան Ֆեյսբուքի էջը։
Մասնավորապես‚ շինաշխատանքներ են կատարվում Մ-2-ի կմ270+000-կմ277+000 հատվածում։ 7 կմ երկարությամբ այս հատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 միլիոն ՀՀ դրամ։
Շինաշխատանքները կատարում են «Ոսմար» եւ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ները։ Մ-2-ի կմ284+400-կմ289+100 հատվածում հիմնանորոգման աշխատանքներ է կատարում «Ապառաժ» ՍՊԸ-ն։ 4.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 420 միլիոն ՀՀ դրամ։ Երկու հատվածներում էլ հիմնանորոգումը մեկնարկել է հունիսին‚ ըստ պայմանագրի‚ աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում։
Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում եւ վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում եւ նշագծման աշխատանքների իրականացում:
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
17:54 28-09-2024
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող հատվածը
1075 դիտում
16:57 04-10-2019
Գորիս-Կապան ճանապարհի 6 կմ հատվածը ամեն օր 09:00-ից 18:00-ը բեռնատարների համար փակ կլինի
Այս բաժնից
625 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
499 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
568 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ