1099 դիտում
17:54 28-09-2024
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող հատվածը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիքի մարզում այցելել են Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապանով անցնող հիմնանորոգվող հատված և ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է Կապան քաղաքով անցնող մոտ 9.5կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում ու վերանորոգում։ Հիմնանորոգվող երթևեկելի մասը 94436․0 քմ է։ Իրականացվել է ամբողջ երկարությամբ՝ մոտ 9.5կմ բարձր ծակոտկեն խոշորահատիկ ասֆալտբետոնե և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կատարվում են նաև վերին շերտի տեղադրման աշխատանքներ։ 9.5կմ-ից մոտ 8.5կմ հատվածում վերին շերտի տեղադրումն ավարտվել է։
Առաջիկայում ճանապարհը կգծանշվի թերմոպլաստով, ինչպես նաև կկահավորվի անվտանգության տարրերով։

Նմանատիպ նյութեր
2471 դիտում
18:13 24-07-2020
Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
20515 դիտում
22:55 12-05-2017
Հիմնանորոգվում է Հաղարծինով անցնող միջպետական ավտոճանապարհի մի հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1075 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ