43118 դիտում
21:59 24-07-2020
Վրաստանը չի պատրաստվում բացել ցամաքային սահմանը հարևանների հետ
Վրաստանի առողջապահության նախարարությունը առայժմ խորհուրդ չի տալիս բացել սահմանը Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի հետ։
«Այս փուլում դեռ չարժի, բոլոր չորս երկրներում էլ համաճարակային ցուցանիշները բարձր են», - ըստ tass.ru-ի, այսօր ասել է Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Օգոստոսի 2-ից Վրաստանը սկսում է աստիճանաբար վերականգնել ավիահաղորդակցությունը այն երկրների հետ, որտեղ համաճարակային իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Առաջինը դեպի Վրաստան չվերթներ կիրականացնի գերմանական Lufthansa-ն՝ Մյունխեն-Թբիլիսի ուղղությամբ։ Օգոստոսի 8-ից էլ կվերսկսվեն «Էյր Ֆրանս»-ի՝ Փարիզ-Թբիլիսի թռիչքները։
Վերջին տվյալներով, Վրաստանում համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 1104 դեպք, 912-ը ապաքինվել են, 16-ը՝ մահացել։ Այս պահին մոտ 6000 մարդ գտնվում է մեկուսացման մեջ։
Նմանատիպ նյութեր
3267 դիտում
16:10 19-08-2020
Իրանի դեսպանը Հայաստանի հետ միակ ցամաքային սահմանը Իրանի դարպասն է համարում դեպի Եվրասիական շուկա
Այս բաժնից
1489 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1450 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1276 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա