5921 դիտում
23:18 24-07-2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայրենակիցներին
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն [url=https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1174259302959205/?type=3&theater]ուղերձ է[/url] հղել։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Թանկագին հայրենակիցներ,
Վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում և ՌԴ այլ քաղաքներում հավաքվելու կոչերով:
Կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունն ու հուզական վիճակը՝ պետք է նշեմ, որ նման կոչերն այս իրավիճակում չեն կարող նպաստել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Այս կապակցությամբ ձեզնից յուրաքանչյուրին խնդրում եմ չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիաների կամ հավաքների: Հենց նման պատասխան քայլերի համար են նախատեսված հասարակության մեջ լարվածությունը սրող կողմի գործողությունները։
Խնդրում եմ նաև նման կոչերով հանդես չգալ սոցիալական ցանցերում, չտարածել տեսանյութեր և լուսանկարներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը և արդեն իսկ լարված իրավիճակին, պահպանել զգոնությունը ցանկացած իրավիճակում։
Այս իրավիճակում մենք պետք է ավելի համախմբված լինենք, հանդես գանք ընդհանուր դիրքերից, համակարգենք մեր գործողությունները և կասեցնենք ցանկացած սադրիչ դրսևորում։
Մենք շարունակում ենք աշխատել օպերատիվ ռեժիմով և մշտական կապի մեջ ենք մեր համայնքային կառույցների և ռուսական իշխանությունների հետ։
Մեր ընդհանուր խնդիրն է` գործել ռուսական օրենսդրության շրջանակներում»։
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
15:44 20-09-2016
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ
1776 դիտում
20:23 26-03-2014
Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու. արցախցի պատգամավոր. տեսանյութ
Այս բաժնից
1489 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1450 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1276 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա