900 դիտում
22:55 30-12-2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին, որում ասվում է․
«Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների, բնակելի թաղամասերի կառուցման ու վերակառուցման կարևոր գործին: Կառավարությունը սահմանել է բարձր նշաձող, որի հիմքում նախևառաջ աշխատանքների՝ սահմանված ժամանակում և որակով ապահովումն է: Ուշադրության կենտրոնում է նաև շինարարության կազմակերպման նորմատիվային պահանջի արմատավորումը:
Սիրելի´ գործընկերներ, ձեզ հետ միասին նախանշել ենք բնագավառի ռազմավարական ծրագրի թիրախները և 2022թ. ընթացքում ձգտել հասնել դրանց: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն են: Դեռ շատ անելիք ունենք՝ նպաստելու քաղաքաշինական խնդիրների լուծմանը, ոլորտի առաջընթացի ամրապնդմանը։ Բայց մեզ ուժ է տալիս մասնագիտական հանրության աջակցությունը:
Գալիք տարվա ծրագրերն ավելի հավակնոտ են, և մենք մուտք ենք գործում 2023 թվական մեծ վճռականությամբ: Հայրենիքի համար այս բարդ ժամանակներում երկրի սահմանները պաշտպանող մեր նվիրյալները շարունակում են ապահովել բոլորիս անվտանգությունը: Ուստի, մեր լավագույն երախտիքը նրանց կլինի ջանադիր աշխատանքն ու միասնականությունը:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին։ Եռանդուն, հետևողական և արհեստավարժ աշխատանքը թող լինի բոլորիս ուղեցույցը դեպի նոր ձեռքբերումներ:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նմանատիպ նյութեր
5784 դիտում
21:49 09-02-2020
Արսեն Բաբայան. Հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության կոչը
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը